Դաշնակիցները չեն աջակցի Ուկրաինային, եթե Կիևը մարտական գործողությունները տեղափոխի Ռուսաստանի տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

զել

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, որոնք Կիևին օգնում են Ռուսաստանի դեմ պայքարում, չեն աջակցի Կիևին, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Ռուսաստանի տարածք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կա մեծ վտանգ, որ այս դեպքում մենք, հաստատ, մենակ կմնանք», - ասել է Զելենսկին ուկրաինացի լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք եկել է նման գործողությունների ժամանակը։

Նրա խոսքով՝ դաշնակիցների հետ հարաբերությունները «վճռորոշ կերպով օգնել են Ուկրաինային իր տարածքը վերադարձնելու համար պայքարում»։

Զելենսկին նաև ասել է, որ առաջընթացը և մարտադաշտում տեղի ունեցածի համար պատասխանատվությունը «միշտ երկկողմանի են»՝ հավելելով, որ միջազգային գործընկերները Կիևի ցանկացած հաղթանակի կամ հակահարձակման հետաձգման մաս են կազմում։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ արևմտյան դաշնակիցները հասկանում են հակահարձակման հետ կապված բոլոր դժվարությունները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ