Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զելենսկի 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում է ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Մենք այսօր խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոչ եմ անում Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն ռազմական ծառայության փորձ, մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին», - ասել է նա։ 
Զելենսկին նաև կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին սկսել անհնազանդության գործողություններ՝ բողոքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու դեմ։

--00—ՄՀ