Նրանց մուտքը անցանկալի է․ «Սրբազան Հայաստանը»՝ Little Big խմբի համերգի չեղարկման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ս

«Սրբազան Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը՝ Հայաստանում Little Big խմբի համերգի չեղարկման մասին․ 

«Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Տիրոջ ողորմությամբ ու մեր բոլորի համատեղ ջանքերով «Little Big» խումբը չեղարկել է իր օգոստոսի 12-ի համերգը Հայաստանում:

Հիշեցնենք, որ խմբի հիմնադիր, Խաչն անարգող Պրուսիկինի այցի հետ կապված հանրային մեծ դժգոհության ալիք էր բարձրացել, 2076 քաղաքացի Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել:

Արցախում մեր հայրենակիցների շրջափակման պարագայում սա կարող էր առաջին հայացքից թվալ մի աննշան հարց: Սակայն մեր ընդհանուր հոգևոր վիճակից է մեծապես կախված մեր նյութական կյանքի ընթացքը: Հազարավոր երիտասարդներ կամա, թե ակամա կարող էին պղծվել նախատեսվող այս դիվային շոուից:

Այսպիսով, Սրբազան Հայաստանում այլասերված, սրբապիղծ, հայհոյալեզու, թմրամոլ երգիչների և կատարողների մուտքը անցանկալի է:

Եթե մենք ջանք գործադրենք ու հրաժարվենք մեղքից, զերծ մնանք պղծությունից, դառնանք դեպի Տերը, ապաշխարենք, պահենք մեր Սրբազան հավատը, ապա չարը կխափանվի, խավարը կհալածվի, Լույսը կծագի, ու առաջինը քրիստոնյա դարձած մեր Հայրենիքը կզորանա ՏԻՐՈՋՈՎ և նորից կճանաչվի որպես Քրիստոնյա Հայաստան:

Եկեք կրկին շնորհակալություն հայտնենք բոլոր պատվախնդիր մարդկանց և հազար բերան Փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ բարձունքներում»,- նշված է «Սրբազան Հայաստան» նախաձեռնության հաղորդագրությունում:

--00—ՍՊ