Պեկինում հեղեղումների զոհերի թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

չին

Պեկինում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, ևս 18-ը համարվում է կորած, հայտնել է փոխքաղաքապետ Սյա Լինմաոն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին։

«Ցավոք, օգոստոսի 8-ի ժամը 24:00-ի դրությամբ  քաղաքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 33 մարդ: Մահերի պատճառը հիմնականում հեղեղումներն են և բնակելի շենքերի ավերածությունները», - Սյա Լինմաոյի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ