Իրանի զինված ուժերի զինանոցը համալրվել է նոր ռազմավարական թևավոր հրթիռով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

1116119

Իրանի ռազմածովային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստացել են նոր ռազմավարական թևավոր հրթիռ, որն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ հրթիռը մի քանի անգամ կընդլայնի Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի գոտին:

Հրթիռը ռազմածովային ուժերին  և ԻՀՊԿ-ին է հանձնվել հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

Ըստ ԻՀՊԿ-ի նավատորմի փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրիի՝ «Աբու Մահդի» հրթիռը հնարավոր է արձակել երկրի խորքերից․ այն հաջողությամբ գործում է հակառակորդի էլեկտրոնային պայքարի միջոցների դեմ։ Բացի այդ, փոխծովակալի խոսքով, հրթիռը կարող է արձակվել նավից կամ մերձափնյա մեկնարկային հարթակից, կարող է որսալ մի քանի թիրախներ և թիրախին հարվածել տարբեր ուղղություններից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ