«Լոռի» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News     

Լոռի

«Լոռի» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը։

22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Սարգսյանը խաղացել է նաեւ «Գանձասար-Կապանում», «Արարատում», Երեւանի «Լոկոմոտիվում»։

Սարգսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում՝ մասնակցելով 29 հանդիպման։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։ 

-- 00—ՄՀ