Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր կլինի Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

ultraviolence

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 7-8-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոնից:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

--00—ՍՊ