Ընդդիմությունից շատերը պատրաստ են մեր հետ կառուցողական աշխատել, բայց նրանց թույլ չեն տալիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

«Հայաստան» խմբակցությունը սադրում է, նպատակ ունի ԱԺ-ում մթնոլորտը թեժացնել, պարզ չէ, թե ինչ դրդապատճառներով: Եթե ԱԺ նախագահի հետ «դու»-ով են խոսում, մենք ենք մեղավո՞ր, կարող են անհարգալից խոսել ԱԺ նախագահի և պատգամավորների հետ և դա անպատասխան մնա՞: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով, ընդդիմությունից շատերը պատրաստ են իշխանության հետ կառուցողական աշխատել, բայց նրանց թույլ չեն տալիս: Խոսելով 44-օրյա պատերազմի հանագամանքները քննող հանձնաժողովի նիստի մասին՝ պատգամավորը հույս հայտնեց, որ հանրությունն ի վերջո իրեն հուզող հարցերի պատասխանները կստանա, իսկ ինչ վերաբերում է նշված հանձնաժողովի նիստերից ընդդիմության բացակայությանը, ապա Հակոբյանի խոսքով, ընդդիմությունը հակափաստարկ չունի, դրա համար չի գալիս և Փաշինյանին հարցեր չի ուղղում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ