Ընդդիմությունն ասում էր՝ իշխանությանն օր ու արև չենք տալու, գալու ենք մեր օրակարգով, բա ո՞ւր են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News           

Ընդդիմությունը չի գալիս խորհրդարան, բայց ՀՀ հարկատուներից աշխատավարձ է ստանում: Ասում էին՝ իշխանությանն օր ու արև չենք տալու, խորհրդարան ենք գալու սեփական օրակարգով, բա ո՞ւր են, թող գան, արդեն անլուրջ է այս ամենը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստերին չմասնակցելու որոշմանը:

Պատգամավորի խոսքով, եթե ինչպես ընդդիմությունն է նշում՝ իշխանության կողմից դավադրություններ են իրականացվում, ապա խորհրդարանը թիվ մեկ ամբիոնն է, պետք է գան և կանխեն:

«Իշխանությունը նրանց ամիսներ շարունակ հնարավորություն է տվել փողոցային պայքար ծավալելու, բայց որևէ հաջողության չհասան, հիմա էլ իմփիչմենտի գործընթաց են սկսում, զավեշտի է նմանվում այս աենը»,- ավելացրեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ