Պաշտպանի աջակցությամբ կալանավորը ստացել է իրեն անհրաժեշտ դեղորայքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

0227ef9e-e631-40d6-b0d2-c5ce385db425.jpg

Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և ՄԻԱՎ-ով պայմանավորված` բժշկի ցուցումով ստանում է դեղորայք։ Այս մասին հայտնումե ն ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները բարձրացված խնդիրը քննարկել են իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, որից հետո կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը լրացուցիչ ուսումնասիրվել են։ Արդյունքում, վերջինիս տրամադրվել է բժշկի կողմից նշանակված դեղորայքը։

Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել են, որ կալանավորն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, նրան կզննի հոգեբույժը, արդյունքներով պայմանավորված` կքննարկվի լրացուցիչ բուժման անհրաժեշտությունը:

--00--ԶՀ