Ֆրանսիայի կառավարությունը դեղորայք է տրամադրել «Գյումրի» ԲԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ին ուղարկված հումանիտար օգնությունից ֆրանսահայ բժիշկ, ծագումով գյումրեցի Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ մասնաբաժին է տրվել «Գյումրի» ԲԿ-ին և Գյումրու շտապ օգնության կայանին, հայտում է Շիրակի մարզպետարանը։

Հումանիտար օգնությամբ տրամադրվել են անհետաձգելի բուժօգնության դեղորայք և պարագաներ, թթվածնային կոնցենտրատորներ, արտածծիչներ, վերջիններիս համար նախատեսված ծայրակներ, անհատակսն պաշտպանիչ միջոցներ։

--00—ԼՄ