ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

10503816_239_0_780_541_1920x0_80_0_0_a172832be1f701249776d4b66fcb2b7c.thumb_

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Այս մասին հայտնում է Trend-ը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Մամեդովն ու Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանն, իբր, «խոչընդոտում է խաղաղության գործընթացին վերջին սադրանքներով»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Օլսոնն իր հերթին նշել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մշտապես պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։

--00—ՅՄ