Հույս ունենք` Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Արդեն կարելի է ասել, որ այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա նշեց, որ երկու երկրների կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել առևտրատնտեսական հարաբերությունները։

«Վրաստանը միշտ կողմ է եղել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը։ Պարոն Փաշինյանը լավ գիտի իմ և մեր կառավարության դիրքորոշումը, պատրաստ ենք մենք ներդրումը ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը ողջ տարածաշրջանի ժողովուրդներին կբերի օգուտ, մենք մեծ լավատեսությամբ ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը»,-ասաց Ղարիբաշվիլին՝ հույս հայտնելով, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ