Քյարամյանը եթե դավաճան ա փնտրում, գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, թող գնա բացահայտի. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Եթե Արգիշտի Քյարամյանը դավաճան է փնտրում, գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, թող գնա բացահայտի։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի այն խոսքերին, թե իրեն հայտնի է ում պատճառով կորցրեցինք Շուշին։

Խոսելով Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման մասին, Սաղաթելյանը նշեց, որ անցած տարի խոսել են այս մասին՝ եթե օրվա իշխանությունը տեսնի, որ չկա դիմադրություն և հասկանա, որ կարող է ստորագրել նոր կապիտուլյացիա և մարսել՝ ստորագրելու է․ «Ակնհայտ է, որ թշնամական պետությունները շտապում են, որպեսզի իրենց ձեռքում ունենան մի փաստաթուղթ, որտեղ հայկական կորուստներն այլևս կլինեն անդառնալի»,-ասաց նա՝ հավելելով, որ խաղաղության հասնելու միակ ձևը նոր պատերազմին պատրաստ լինելն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ