Կանադայում Հայաստանի դեսպանն Օտտավայի նորընտիր քաղաքապետի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

2fe00ec0-0323-4334-b4ef-b2aff29e56e1.jpg

Ապրիլի 13-ին Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպում է ունեցել Օտտավայի նորընտիր քաղաքապետ Մարկ Սաթքլիֆի հետ։

Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցերով դեսպանության և քաղաքապետարանի փոխգործակցության, ինչպես նաև Երևանի և Օտտավայի միջև համագործակցության հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է մայրաքաղաք Օտտավայի մշակութային զարգացման և միջազգային ճանաչվածության գործում կանադահայ Յուսուֆ և Մալաք Քարշ եղբայրների ներդրումը:

 --00—ԶՀ