Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ՝ պետությանը կփոխանցվի 50.000.000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

photo_2023-04-13_17-41-57

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում տվյալ վարույթով շահագրգիռ անձ Էդուարդ Հարությունյանը ՀՀ-ին կփոխանցի 50.000.000 ՀՀ դրամ:

Վճռի ամբողջական տարբերակը՝ հղմամբ:

--00—ՅՄ