ԲԴԽ-ն տեղեկացվել է գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին: Այդ մասին տեղեկանում ենք Ֆատական դեմարտամենտի ֆեյսբուքյան էջից։

Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:

Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում:

--00—ԼՄ