Արցախում արձանագրվում է բանջարեղենի պակասորդ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ․ Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Gurgen-Nersisyan-4

Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվար ամսում, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը: Այս մասին ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Տնտեսական շրջափակման պայմաններում պետական մարմինների կողմից շարունակվում են ձեռնարկվել բոլոր միջոցառումները պետության ներքին կյանքի կենսագործունեության նվազագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող հարցերը»։

--00—ՅՄ