Բաքուն խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկները առցանց ձևաչափով է փոխանակում Երևանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

բայրամով

Բաքուն առցանց ձևաչափով է խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկները փոխանակում Երևանի հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք այս ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության, բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով է դա արդյունավետ»,-ասել է նա։

--00—ԼՄ