Հայաստանն ունի բավարար ներուժ ՏՏ ոլորտում հաջողակ երկիր լինելու համար. մասնագիտական կարծիքներ

1

Ժամանակակից մոլորակն այլևս բարդ է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների և տարատեսակ ֆինանսական օպերացիաներ մատուցող ընկերությունների: Անմասն չի մնացել այդ գործընթացներից նաև Հայաստանը:

Մեր զրուցակիցներն են DataArt ընկերութայն Հայաստանի և Վրաստանի բիզնես կլաստերների ղեկավար Արսեն Բաղդասարյանը և Սթեփ Քընսալթինգ ընկերության հիմնադիր, ստրատեգիական հարցերով ղեկավար Սերգեյ Մուրադյանը, ովքեր բավականին մեծ հաջողություններ են արձանագրել՝ նոր շունչ և փիլիսոփայություն հաղորդելով իրենց ոլորտներին:

- Պարոն Բաղդասարյան, ի՞նչ աստիճանի ճանչում ունի ներկայումս Հայաստանի ՏՏ ոլորտը միջազգային շուկաներում։

- Պետք է նշել, որ բարդ հարց է,  շատ ենք ցանկանում ճանաչում ստանալ, իսկ ճանաչումը աշխատանքի շնորհիվ է իրականություն դառնում։ Փորձեցինք վերջին մի 25  տարվա ընթացքում բրենդավորում իրականացնել։

Կարելի համաձայն լինել կամ չլինել, սակայն այդ հարցում շատ մեծ դեր խաղաց միջազգային կազմակերպությունների մուտքը Հայաստան։ ԽՍՀՄ փլուզումից հետո, արտասահմանյան կապիտալի և սփյուռքի շնորհիվ սկսվեց ճանաչման գործընթացը։ Ճանաչելով և վստահելով սփյուռքի ներկայացուցիչներին և իրենցից տեղեկանալով Հայաստանի մասին, նրանք ՀՀ-ում հիմնադրեցին տարբեր կազմակերպություններ, որոնք էլ, իրենց հերթին ներմուծեցին նոր աշխատաոճ, տեխնոլոգիաներ, մշակույթ, այլընտրանքային մտածողություն։ Այսօրվա դրությամբ ՀՀ-ում կան աշխարհահռչակ կազմակերպություններ։

6 Տարի առաջ, երբ սկսեցի ԴատաԱրտի հետ աշխատանքը, մտածում էի, որ հեշտ կլինի համագործակցել, որ Հայաստանի մասին ասեմ, Հայաստանի անունը տամ։ Սակայն այդ գործընթացն այնքան էլ պատկերացրածիս պես չէր: Այն ժամանակ մեր շուկան դեպի Ռուսաստան  և Ուկրաինա էր կողմնորոշված, իսկ այսօր նույն ԴատաԱրտի մուտքով, որպես միջազգային կազմակերպություն, ՀՀ-ի ճանաչումը մեծացավ։ Ծառայություն մատուցող կազմակերպություններում դու աշխատում ես ոչ թե 1  պատվիրատուի հետ այլ տարբեր, կապեր են ստեղծվում, ՀՀ-ի անունն է հնչում տարատեսակ հարթակներում, ինչը րս նպաստում է ճանաչմանը։ Կամ 2 մեծ, փորձառու ինժեներ, որոնցից մեկը, ենթադրենք, աշխատում է Անգլիայում կամ ԱՄՆ-ում, սկսում է համագործակցել ՀՀ-ից ինժեների հետ, ով  օրինակ Դատաարտն է նեչկայացնում, փորձի և մշակույթի փոխանակում է տեղի ունենում, արտասահմանցի ինժեները մի շարք առիթներով ու մի շարք վայրերում կարող է բարձրաձայնել, որ աշխատում է ՀՀ-ն ներկայացնող ինժեների հետ, ասի որ Հայաստանն ու իր մասնագետները ժամանակի հետ համահունչ են քայլում, ուժեղ ու բանիմաց կադրեր կան։

Ճանաչման վրա մեզ ազդեցություն ունեն էքսպոները, նույն Դիջիթեքը, Ստարտափ սամմիթները, և այլն։

Ասյ ամենի հետ մեկտեղ եթե ուշադրություն դարձնենք միացյալ բրենդինգի վրա, շատ լավ կլինի։ Բայց աշխատանք դեռ ծատ կա անելու:

- Իսկ ի՞նչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ Հայաստանին ավելի մեծ առաջընթաց ապահովելու համար։

- Ենթակառուցվածքներ ասելով՝ կարելի է հասկանալ կրթությունը: Հավանաբար, 5-6 տարի առաջ բողոքում էինք կրթությունից։ Դասախոսներն ու կրթական համակարգը շատ հին էին։ Բիզնեսը պետք է իր ներդրումն ունենա կրթության ոլորտում, պետք է կարողանանք նոր հարթակ ստեղծել, որովհետև այս կամ այն մասնագետի պահանջը մենք ենք ներկայացնում, եթե մենք չպահանջենք, լավ մասնագետներ, իհարկե, կլինեն, սակայն դանդաղ կիրականանա նրանց պատրաստումը։

Պատերազմներից հետո, լինելու են «մտքի» պատերազմներ։ Որպես հաջողված օրինակ բերեմ ռելոկանտներին: Մարդիկ եկան, սկսեցին աշխատել, բայց արագ գնացին, որովհետև հարկային բեռը, ապրուստի մինիմալ հնարավորությունները թույլ չտվեցին ամբողջությամբ ինտեգրվել Հայաստանում։ Մեր երկիրը պատրաստ չէր, այսքան մեծ քանակի մարդկանց տալ հնարավորություն ապրելու և աշխատելու ։ Հարկային բեռը թուլացնելով, միևանույն է, չկարողացավ բնակֆոնդի հարց լուծել (ռելոկանտները աշխատավարձի 50 տոկոսը տալիս էին տան վարձ), չկարողացանք լուծել նաև մանկապարտեզների ու դպրոցների հարցը։  Շատ շատերը ի՞նչ են անում. միավորվում են, տան վարձը կիսում, ինչն իր հերթին առաջացնում է խնդիրներ, քանի որ բոլորի կացութաձևն ու կենցաղը տարբեր են։ Մարդիկ ասում են՝ երկիրը շատ լավն է, բայց տնտեսական առումով ձեռք չի տալիս։ Վրաստանում և՛ հարկային բեռն է ավելի թեթև, և՛ ապրուստը 30 տոկոսով էժան։ Հասարակ հարց: Մենք հաստատ շատ-շատ հայրենակիցներ ունենք, ովքեր ծնվել են ՌԴ-ում: Մենք ինչ-որ ծրագրեր ունե՞նք, որ մարդիկ ոչ թե տան վարձ տան, այլ կարողանան, ոչ շատ բարդ ընթացակարգով, հիփոթեքով բնակարաններ ձեռք բերել։ Գոնե մի 2-3 տոկոսի համար։ Եկել են, ստացել են ՀՀ անձնագիր, դարձել են ՀՀ քաղաքացի, և, բնականաբար, ակնկալում են աջակցություն։

Հաջորդ խնդիրը վերաբերում է մարզերի զարգացմանը: Նույն հարևան Վրաստանում կյանքը  կենտրոնացված չէ մեկ քաղաքում։ Հիմա ասում ենք Գյումրի, բայց Գյումրին չի ապահովում  մարդու կյանքի համար անհրաժեշտ պահանջները, ժամանցը։ Կամ Վանաձորը, նույն Վանաձորում, որքանո՞վ է հնարավոր հանգիստը կազմակերպել։

Շատ մեծ խնդիր է տարածաշրջանային կայունությունը։ Չնայած որ, նույն Երևանը բարձր տեղ է գրավում ապահով քաղաքների միջազգային ցանկում, ինչին հասել ենք վերջին տարիների ընթացքում, դեռ միայն այդ գործոնը բավարար պայման չէ։ Այո, հյուրերի ու ռելոկանտների կողմից արձագանքները դրական են, ասում են. «Որ գիշերը 5-ին էլ դուրս գանք քայլելու, մեզ մոտեցողը միայն կհարցնի՝ հո չե՞ք մոլորվել»։

Նրանք, ովքեր իրենց ապագան ցանկանում են կապել ՀՀ-ի հետ, լավ կլինի, որ, տեղեկացված լինեն ՀՀ մշակույթի մասին, նրանց համար պետք է կազմակերպվեն լեզվի դասընթացներ և այլն։  Մեզ անհրաժեծտ է այսպես ասած Ֆիշկա, առանձնահատկություն մարդկանց մեր երկիր ընդունելու ու ներկայանալու համար։ Խնդիրների մի հսկա համալիր պետք է լուծում ստանա:

- Շատ շնորհակալ ենք Ձեզ, պարոն Բաղդասարյան, հանգամանալից և մանրամասն վերլուծության համար: Պարոն Մուրադյան, մեզ շատ է հետաքրքրում Ձեր կարծիքը ևս Հայաստանում ՏՏ ոլորտի ռազմավարական և հեռանկարային զարգացման առումով:

- Նախ և առաջ անհարժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում՝ ռազմավարական փաստաթուղթ, որով կսահմանվեն ռազմավարական նպատակները և դրանց հասնելուն պահանջվող ռեսուրսները, ժամանակացույցը և քայլերը, ինչը, ըստ իմ տրամադրության տակ եղած տեղեկություննի, մշակման փուլում է: Ընդհանուր առմամբ կարիքները շատ են: Կցանկանամ մատնանշել առնվազն ամենաառաջնայինները: Միանշանակ պետք է շեշտադրումն անել ակադեմիական կրթության բարելավման, կարճաժամկետ և միջնաժամկետ որակյալ կրթական ծրագրերի իրականացման վրա:

- Իսկ ի՞նչ կասեք միջազգային բլոկի հետ համագործակցության մասով:

- Միանշանակ անհրաժեշտ է ընդգծել և ուշադրություն դարձնել հայտնի միջազգային միջոցառումների անցկացմանը մեր երկրում, ինչը անհնար է, որ չտա ակնկալած արդյունքները համագործակցության առումով: Ինչպես նշեց պարոն Բաղդասարյանը ռելոկանտների առումով, մեզ համար խիստ անհրաժեշտ է Որակյալ աշխատուժի ներգաղթի համար պայմաններ ապահովել, պետք է մշակվեն հստակ և մրցակցային հարկման և խրախուսման համակարգեր, համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի ավելի համաշխարհային խաղացողների համար Հայաստանը դառնա ավելի գրավիչ: ՏՏ ոլորտը սպասարկող մի շարք մասնագիտությունների գծով միջազգային մակարդակի վերապատրաստումներ և հարթակներ պետք է ներդրվեն: Վճռական դեր ունի ֆինանսավորման և ներդրումային ավելի բարենպաստ միջավայրը ուղեկցվող օրենսդրական բարեփոխումներով: Ընդհանուր առմամբ մենք բավականին լավ ենք դիրքավորված վերոնշյալ հարցերի լուծմանը հասնելու համար ու երբեմն դանդաղ, իսկ երբեմն էլ արագ գնում ենք դեպի առաջ: Սակայն, այս ամենը մի մեծ համալիր է, ինչն իրենից պահանջում է հստակ գիտահետազոտական մոտեցում նաև:

- Ի՞նչ հարկման և խրախուսման համակարգեր են անհրաժեշտ Հայաստանին:

- Սա բավականին խորը հարց է, որտեղ պետք է հաշվի առնել և՛ համադրելի երկրների միջազգային փորձը և՛ վարչարարությունը, ինչպես նաև մեր ռեսուրսները, ուշադրություն դարձնելով այն ամենին, թե ինչ են առաջարկում մրցակից երկրները: Այս իմաստով մեր թիմն ուսումնասիրել և ուսումնասիրում է մի շարք երկրների հարկման և խրախուսման փորձը՝ Իռլանդիա, Վրաստան, Էստոնիա և այլն:

Առաջնահերթությունների շարքում են. եկամտային հարկի մրցակցային դրույքաչափ, երկարաժամկետության հիմունքով տրվող հարկային արտոնություններ՝ այստեղ պետք է ունենալ համարձակություն և ռիսկի գնալ, անհրաժեշտ է առանձին արտոնություններ սահմանել միջազգային ընկերությունների համար, որոնք կարող են շատ դրական ազդեցություն ունենալ ոլորտի ձևավորման հարցում: Պետք է խրախուսել վենչուրային կապիտալից ներդրում ստացած հայկական ընկերություններին:

Որպես վերջաբան նշեմ, որ մեր կողմից բարձրաձայնած հարցերի լուծման պարագայում միանշանակ կհասնենք բոլորիս կողմից ակնկալած արդյունքներին: