ՀՀ-ն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին․ երբեմն ճակատագիրը կերտվում է տառապանքով․ Քըլըչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Քըլըչ-1.jpg

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմից հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։

«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարեւոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը, առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է Քըլըչը և լուսանկարներ հրապարակել Արարատ Միրզոյանի դիմավորումից։

--00—ԶՀ