Ես միշտ կհիշեմ ՀՀ ժողովրդի՝ Թուրքիային ուղարկած առատաձեռն աջակցությունը․ Քըլըչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

քըլըչ

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ թվիթերյան իր էջում անդրադարձել է Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը․

«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։ 

 

--00—ՍՊ