Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ընտրությունների օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ռեջեփ-թայիփ-էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ալիք» տելեգրամի ալիքից։

Ընտրությունների օրը խորհրդանշական է, քանի օր 73 տարի առաջ՝ 1950 թվականի մայիսի 14-ի Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադնան Մենդերեսի հաղթանակով վերջ դրվեց Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետական Ժողովրդական կուսակության (CHP) միանձնյա կառավարմանը:

Հատկանշական է, որ վարչապետ Մենդերեսը կախաղան բարձրացվեց 1961թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո: Այսպիսով, նա դարձավ աջակողմյան թուրք գործիչների համար սրբազան գործիչ։ Ընտրություններում Էրդողանի հաղթանակի դեպքում կարձանագրվի կրոնական Թուրքիայի հաղթանակը աշխարհիկի նկատմամբ:

--00—ՅՄ