ՀՀ օմբուդսմենը ծանոթացել է Գավառի մանկատան պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Գավառի մանկատանը կազմակերպված «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող՝ մանկատան սաների կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցում էին Հանրապետության տարբեր մանկատների ու խնամքի կենտրոնների սաներ։

Պաշտպանը զրուցել է սաների հետ, ծանոթացել Գավառի մանկատան պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով։

Գրիգորյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ քննարկել է Պաշտպանի հաստատության կողմից նախորդ տարի Գավառի մանկատուն կատարված մշտադիտարկման այցի արդյունքում առաջարկությունների կատարման ընթացքը։

--00—ԼՄ