Ավտոկռունկն ընկել է գազատար խողովակաշարի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա (մոտ 200 մմ տրամաչափի բարձր ճնշման), ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Գազի արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:

--00--ԱՀ