Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցում ավտոկռունկը կողաշրջվել է․ վնասվել է աղեղը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

․

Այսօր՝ փետրվարի 16-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցի մոտ ավտոկռունկը կողաշրջվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկանները պարզել են, որ «XCMG» մոդելի կռունկը ոտնյակները և աղեղը բացված վիճակում կայանված է եղել գյուղի նոր կառուցվող դպրոցի հիմքի փորվածքի մոտ և ձախակողմյան ոտնյակների տակ դրված բետոնե սալիկները (պանելները) կոտրվել են, ինչից հետո ավտոկռունկի կողաշրջվելու հետևանքով վնասվել է աղեղը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։                                                

--00--ԱՀ