ԱԱԾ-ն իրավասու մարմիններին փոխանցել է 1596 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 334 քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1596 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 334 քրեական վարույթ։

ԱԱԾ-ից հայտնում են, որ տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 194 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 92-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 72-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 23-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։      

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 55 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 26-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 694 քրեական վարույթներ, որից դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 358 քրեական վարույթ, 220 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 48 քրեական վարույթ, իսկ թվով 68 քրեական վարույթ փոխանցվել է 2021 թվականից:

Հաշվետու ժամանակաշրջանում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 60 քրեական վարույթ` 88 անձանց նկատմամբ, կարճվել է 108-ը, կասեցվել` 54-ը, 272 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 79 քրեական վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական վարույթների, 121 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 31.490.134.199 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 29.146.931.040 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 384.639.069 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 1.958.564.090 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 14.351.883.303 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից` 270.571.217 ՀՀ դրամը:

--00—ԶՀ