Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ֆդ

Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով թուրքական Botas խողովակաշարի օպերատորի հայտարարությանը:

Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիային բնական գազի երկրորդ մատակարարն է։

2021 թվականին Իրանը Թուրքիային մատակարարել է 9,433 միլիարդ խորանարդ մետր գազ, 2022 թվականի 7 ամիսների համար՝ 5,3 մլրդ:

--00—ԻԴ