Գորիսի ուղղությամբ ադրբեջանցիները հարձակումներ են գործում նաեւ Սև լճի տարածքից

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

սև
    

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են, ադրբեջանցիները հարձակումներ են գործում նաեւ հայկական Սև լճի տարածքից, որտեղ ներխուժել էին դեռեւս անցյալ տարվա մայիսին։ Այս մասին 24News-ին ասաց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ 

Ըստ Գորիսի համայնքապետի տեղակալի՝ ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։ 

Կան նաեւ վիրավորներ, նրանց թիվը դեռ հայտնի չէ։

 

 Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ