Արմավիրում բախվել են Volkswagen Tuareg-ն ու «ՎԱԶ 2108»-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Երևան-Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում, բախվել են Volskwagen Tuareg և ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենաները,  հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և  վիրավորների ինքնությունը։

--00--ԱՀ