Արմավիրի մարզում բախվել են Volkswagen Jetta-ն ու «04»-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

269e65a6-d6de-4322-bd99-f895c4dc8f40.jpg

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արմավիր - Նոր Կեսարիա գյուղի ճանապարհին, Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Jetta և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Բախման հետևանքով «04»-ը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գուոտւց, հայտնվել դաշտում, բախվելով այնտեղով անցնող ջրատար խողովակի երկաթե փականին։ 

Վթարի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԶՀ