Արմավիրում բախվել են Toyota Camry-ն, Opel-ն ու 06-ը. կան վիրավորներ. 06-ը վերածվել է մետաղյա ջարդոնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 58-ամյա Պարույր Ա.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Աննա Ղ.-ի վարած Toyota Camry մակնիշի և 28-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Պարույր Ա.-ն և նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

--00--ԱՀ