Նոր մանրամասներ՝ Toyota Camry-ում առաջացած պայթյունից. պարզվել է վիրավորների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

․

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 

Պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։

Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։ Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։  Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ