ԱԱԾ-ում և կառավարությունում տեղյակ չեն ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի Հայաստան գալու մասին նորությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

հասարակական

«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

Այդ թեմայով 24News-ը Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց տեղեկատվություն ճշտել։ «Երբ որ վարչապետը հանդիպումներ է ունենում, մենք մամուլի հաղորդագրություններ ենք տարածում։ Այս պահին որևէ բան չկա», - ասաց վարչության աշխատակիցը։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի համակարգող, ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը փոխանցեց, որ այդ պահին ԿՀՎ տնօրենի ժամանելու վերաբերյալ տեղեկություն չունեն, այլ պարագայում խոստացավ ավելի ուշ կապ հաստատել։

--00--ՏՏ