ԱԱԾ-ն հետապնդում է իրականացնում այլախոհ լրագրողի նկատմամբ․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե «հետապնդումներ է իրականացվում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ»։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ, կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:

Այս անգամ թիրախում է «Hayeli.am- Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:

Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:

Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:

Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, «Երկիր-մեդիա»-ն, «5-րդ ալիք»-ը, «168.am» -ը, և ցանկը շարունակելի է:

Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;

Փաստորեն այս մեթոդներով է «ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»:

Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.

   - մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,

   - ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,

   - այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:

Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝ ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:

         <<Պահեստազորի սպաներ>> շարժում

         <<Ձայն հայրենեաց>> մշակույթի գործիչների շարժում

         <<Հայրենիքի վահան>> պահեստազորի սպաների ՀԿ

         <<Հայ ազգային գվարդիա>> ՀԿ

         <<Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն>> ՀԿ

         <<Իրավունքի և արժեքների գերակայություն>> ՀԿ

         <<Վերադարձ>> հիմնադրամ»։

--00—ԼՄ

Տեսանյութեր