Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

նախ

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

--00—ԻԴ

Տեսանյութեր