ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 19-ին, Ֆրանսիայի հրապարակում դարձյալ հանրահավաք է իրականացվելու։
«Իսկ մինչ այդ, անհնազանդության ակցիա իրականացնող խմբերին կոչ եմ անում վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, կես ժամից իրազեկման երթ ենք իրականացնելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
--00—ԼՄ