Ավտովթար՝ Արմավիրում․ 30-ամյա վարորդը մերսեդեսով բախվել է կայանված ավտոքարշակին, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

5608fed5c67ae763fae1cae960d98982.jpg

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հովհաննես Հ-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ջիվան Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 --00--ՀԶ

 

 

 

 

 

Տեսանյութեր