«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

․

«YouTube» սոցցանցը արգելափակել է տեսանյութը, որում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ դեռևս 2020-ի ապրիլին նկարահանված տեսանյութը նախ հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից:

Ավելի ուշ նույն տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է նաև Բաղըշը: Համաշխարհային վիդեոհարթակը այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելության խոսքը:

--00--ԱՀ