Զելենսկին ստո՞ւմ է․ Ջումհուրիեթը հերքում է, Թուրքիան չի սահմանափակել ռուսական ռազմանավերի տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

թերթ

Թուրքիան սահմանափակումներ չի մտցրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցման համար։ Այս մասին հայտնել է թուրքական Ջումհուրիեթ թերթը՝ հղում անելով թուրքական կառավարությունում իր աղբյուրին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով։ Նա նաև հայտնել է, որ Էրդողանը մեծ քանակությամբ ռազմական ու հումանիտար օգնություն է մատակարարելու Ուկրաինային։

Զելենսկու հայտարարությունը հերքել է նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը։ 

Թուրքիայում ՌԴ դեսպանատունը ռուսական ռազմանավերի անցման համար նեղուցների փակման մասին ծանուցումներ չի ստացել։

«Դեսպանատունը թուրքական կողմից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական ռազմական նավերի համար նեղուցների փակման վերաբերյալ», -  ՏԱՍՍ- թղթակցին ասել են դիվանագիտական ներկայացուցչությունից։ 

--00--ՄՀ