Քննիչ հանձնաժողովն իր բուն նպատակին՝ ճշմարտության բացահայտմանը, չի ծառայելու. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության մտահոգությունների և նրա որոշ դեմքերի անհավասարակշիռ պահվածքի պատճառն այն է, որ իրենց նախաձեռնած բեմադրությունը ընդդիմության բացակայության պայմաններում անիմաստ է դառնում և նախատեսվող քաղաքական/քարոզչական էֆեկտը չի ապահովում։

Քննիչ հանձնաժողովն իր բուն նպատակին՝ ճշմարտության բացահայտմանը, չի ծառայելու։

Դրա ստեղծումն ունի մեկ նպատակ՝ խնամքով թաքցնել Նիկոլ Փաշինյանի իրական և գլխավոր պատասխանատվության հարցը ու պարտությունը բարդել իշխանության «սև ցուցակում» հայտնված քաղաքական և ռազմական գործիչների, հրամանատարների, պահեստազորայինների, կամավորականների, հավաքական առումով՝ բանակի վրա»,- գրել է նա։

--00--ԱՀ