Ազնիվ կլիներ՝ ԲԴԽ-ն նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է քաղբանտարկյալներ ազատած դատավորների վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Հասարակական

Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Ամբաստանյալը դատական նիստին չի ներկայանում, նրա պաշտպանն էլ ասում է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ներկայանալ դատարան։ Դատավոր Բախշիյանն էլ որոշում է կայացնում ամբաստանյալին  կալանավորելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն քրեական հետապնդման թույլտվություն տալու որոշում կայացնելուց արդեն իսկ ընդունել է, որ առերևույթ դատավորը անձին  կալանավորել է ակնհայտ ապօրինի։ Նույնիսկ չանդրադառնալով այն հարցին, թե Բախշիյանը օրինական, թե անօրինական է անձին կալանավորել, ԲԴԽ որոշումից հետո արդարացի հարց է ծագում.

ԲԴԽ-ի կողմից կալանքի նման բարձր չափանիշ սահմանելուց հետո  ինչպե՞ս է հենց ինքը ԲԴԽ-ն դատավորին կալանավորելու թույլտվություն տվել (հաղթահարելով իր իսկ կայացրած որոշման բարձր նշաձողը) և նման պայմաններում քանի՞ դատավոր պետք է կալանավորվի այս հոդվածով, առնվազն գոնե այն գործերով, որով վերադաս դատական ատյանները ստուգելով կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը կայացրել են  որոշումներ անձանց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։ Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։

Ձեռքներդ հեռու պահեք մեր երկրից, պարոնա՛յք։ Սա նաև ձեր երեխաների ու թոռների երկիրն է»,- գրել է նա։

--00--ԿԿ