Ռուսաստանում ծանր վիճակում COVID-19-ով հոսպիտալացումների աճ է նկատվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանի 16 շրջաններում  գրանցվել է ծանր վիճակում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թվի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն, այս մասին  հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«16 շրջաններում  նկատվում է ծանր վիճակում հոսպիտալացվածների թվի աճ, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիները ուշ են դիմում բժշկի»,- ասել է նախարարը։

--00--ԱՀ