Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանին․ քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահականից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր:

 --00—ՄՀ