Անգլիայի կանանց հավաքականը 20:0 հաշվով հաղթել է Լատվիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սպորտ

Անգլիայի կանանց հավաքականը ԱԱ-2023-ի ընտրական խաղում հաղթել է Լատվիային։ Հանդիպումն ավարտվել է 20:0 հաշվով՝ հօգուտ բրիտանացիների։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Պոկերի հեղինակ է դարձել Լորեն Հեմփը, իսկ Բեթանի Միդը, Հելեն Ուայթը և Ալեքսիա Ռուսսոն հեթ-տրիկ են գրանցել։ Ջորջինա Սթենուեյն իր ակտիվում ունի 6 գոլային փոխանցում։ Անգլիան 18 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը, Լատվիան միավոր չունի և վերջինն է։

--00--ԿԿ

Տեսանյութեր