Սահմանազատման գործընթացի մեկնարկը կթուլացնի սահմանային լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը։

«Անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքով։ Այս գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա», - ասել է Բայրամովը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

--00--ԿԿ