Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանին քառատողին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քառատողով պատասխանելով նրա քառատողին։

«Փաշինյանի որևէ հայտարարություն արժանի չէ բովանդակային պատասխանի: Կուզենայինք ուղղակի բացատրել վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, պոեզիայի լեզվով:

Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝

Իսկ անարժանը,
Որ կցանկանա խլել մեր hայրենիքը,
Իմացիր՝ նրան քիչ է մնացել,
Որ ընկնի մեր hայրենիքի առջև»:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին և այցելությանը Բաքվում բացված ռազմավարի պուրակ այցելության ժամանակ, ասել էր.

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
հոգեհիվանդի մռայլ վանդակից
իրեն հայհոյող խենթ արարածին»:

--00—ԼՄ