«Լիեն Քոմփանին» առաջինն է, որին կառավարությունն այս տարի տրամադրել է արտոնություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Լիեն Քոմփանի»՝ ծանոթանալու կառուցված էլեկտրական մալուխների ժամանակակից գործարանի աշխատանքին։

«Գործարանը, որն ունի 40 աշխատող, ունի շատ բարձր արտադրողականություն և բավականին տպավորիչ շրջանառություն։

«Լիեն Քոմփանին» առաջինն է, որին կառավարությունն այս տարի հուլիսին տրամադրել է արտոնություն, համաձայն որի պետությունն իր վրա է վերցնում նոր ստեղծվող աշխատատեղերի մասով վճարվելիք աշխատավարձերի մի մասը։

Նպատակը՝ հնարավորություն տալ արտադրության մեկնարկի և դրան հաջորդող 5 տարիների ընթացքում բարձրացնել արտադրանքի մրցունակությունը և դիրքավորվել շուկայում, ինչն էլ գործարանն անում է այս պահին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Քերոբյանը։

--00--ՀԱ

Տեսանյութեր