Այն քաղաքը, որտեղից Փաշինյանը սկսել էր քայլել, փաստացի իրեն մերժեց. ընդդիմադիր պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Առուշանյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը չի ընդունում կառավարության քաղաքականությունը: Գորիսեցիներն իրենց ընտրությամբ փաստեցին, որ ճանաչում են մեկ քաղաքապետ և հարուցված քրեական գործերը չեն ընդունում»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 17-ին Սյունիքում և այլ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։

«Առուշանյանենց մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, բայց ինչպես նախկին մեղադւանքները չկարողացան հաստատել, այս մեղադրանքներն էլ չեն կարողանալու հաստատել: Ինձ մտահոգում է, թե ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում 50 հազար դրամ բաժանեցին՝ հիմնավորելով, որ 30 տարի ժողովուրդը սոված է մնացել, և ստիպված 50 հազար դրամ սոցիալական օգնություն պետք է բաժանեն: Թող մտածեն, թե ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում ժողովրդի 24 տոկոսը ընտրություններին մասնակցեց և այն քաղաքից, որտեղից Փաշինյանը սկսել է քայլել, փաստացի իրեն մերժեց, այն դեպքում, երբ Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է, իսկ քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է եղել և նորմալ ընտրարշավ չի կարողացել կազմակերպել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։