Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

էրդողան

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։  Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։

Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։

Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր Բայրաքթարը նախկինում աշխատել էր տեխնիկական գծով տնօրեն։

--00—ՄՀ